20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գործն ուզում են ուղարկեն դատարան, այնուհետև դատարանին ճնշեն այնքան, մինչև պարոն Քոչարյանին մեղավոր ճանաչի. Հայկ Ալումյան /տեսանյութ/

Երևան  քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ ՀԾՔ-ի կողմից ներկայացրած միջնորդության քննությունը։

 Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանի խոսքով՝ նիստը կշարունակվի վաղն առավոտյան։

«Կարելի է ասել, որ այս նիստի ընթացքում մեր դատավարական հակառակորդները ներկայացրեցին իրենց դիրքորոշումները, նրանք պնդում են, որ Քոչարյանի կալանավորումը երկու ամսով հետաձգվի, և բերում են նույն փաստարկները, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը։ Վաղը մենք կհնչեցնենք մեր գնահատականները։ Այսօրվա նիստին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել, վաղվա նիստի հետ կապված դեռ տեղյակ չենք»,- նշեց Հայկ Ալումյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Վճռաբեկ դատարան ներկայացրած երկու բողոքների հետ կապված որևէ նորություն չկա։

«Մենք այսօրվանից ուզում ենք հասկանալ, թե ինչի վրա է հիմնվելու մեղադրանքը, ցանկացած ցուցմունք, որ կարդում ենք, հասկանում ենք, որ դրանք անգամ ամենակողմնակալ ձևով գնահատելու դեպքում չպետք է ծառայի մեղադրանքների նպատակներին։ Մեզ համար գնալով հասկանալի է դառնում, որ խնդիրը հավանաբար այսպես է նախատեսված, որ այն ուժային ձևով լուծեն։ Այսինքն՝ գործն ուղարկեն դատարան, այնուհետև դատարանին ճնշեն այնքան, մինչև պարոն Քոչարյանին մեղավոր ճանաչի։ Որևէ օբյեկտիվ դատարան, ներկայիս մեղադրանքով, չպետք է որ դատական վճիռ կայացնի»,- ընդգծեց Հայկ Ալումյանը։

Մանրամասները`տեսանյութում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ