20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փաշինյանի իշխանությունը առաջին ճեղքն է տալիս. Փաստ

Իշխանության ներսում բավականին լուրջ հակասություններ են սկսվում, որոնք կարող են ուշագրավ զարգացումներ ստանալ: «Փաստ» օրաթերթն իր հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել է այն հանգամանքին, որ իշխանության ներսում լուրջ տարաձայնություններ կան, այսպես կոչված, «բուն հեղափոխական» (կամ, այլ կերպ ասած, «նիկոլական») եւ «սորոսական» թեւերի միջեւ, եւ որ վերջիններս անհանգստություններ ունեն, թե «նիկոլականներն» ուզում են «քցել» իրենց:

Թերթը պարզել է, որ այդ հակասություններն ունեն մի քանի խորքային պատճառներ, որոնցից առաջնայինը երկուսն են. նախ՝ լուրջ պայքար է գնում իշխանության ներսում վերադասավորումների ու ազդեցության գոտիների համար, եւ երկրորդ` «սորոսականների» իշխանությունը թուլացնելու կամ ընդհանրապես իշխանական օղակից հանելու փաստը հետագայում ՌԴ վրա թանկ «վաճառելու» խնդիր է լուծվում` որպես լոյալության դրսեւորում:

Նշվածի վառ օրինակ կարող են հանդիսանալ Դավիթ Սանասարյանի շուրջ բարձրացած աղմուկը, իշխանական ֆեյքերով եւ տեղեկատվական «սլիվներով» ամենատարբեր մեկնաբանություններ տարածելն ու թեմայի արհեստական սրացումը:

Լուրերի համաձայն` մութ ամպեր են կուտակվում ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավերեւում, ով նույնպես ակնհայտ արեւմտամետ գործիչ է: Այս համատեքստում ուշագրավ են նաեւ ԵՊՀ-ում ընթացող գործընթացները, երբ «Ռեստարտ» նախագիծը տանուլ տվեց հերթական «ճակատամարտը»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ