25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այո, փող կխնայենք, բայց արդյունքի չենք հասնի. ՀՅԴ-ական

Հայ Յեղափոխական Դաշնակցությունից Արթուր Խաչատրյանը մտահոգություն ունի, որ կառավարման համակարգի արդյունավետության համար իշխանության որդեգրած մոտեցումը ճիշտ չէ:

«Այդ տեքստը, մի նախադասությունը, որ կարդում ես, առաջին տպավորությունը, որ ես ստանում եմ այն է՝ ավելի դժվար է աշխատել 17 նախարարի հետ, քան 12 նախարարի հետ: Արդյունավետության  բարձրացման այլ հիմնավորում ես չտեսա»,-ասաց Խաչատրյանը:

Նա նշեց՝ արդյունավետության բարձրացման համար նախ պետք է հասկանալ, թե ինչո՞վ է անարդյունավետ կամ արդյունավետության աստիճանն այսօր  ինչքան է, և ձեռնարկելիք քաղաքականության արդյունքում արդյունավետությունը ինչքանով է բարձրանալու:  Արթուր Խաչատրյանը համոզված է,  որ արդյունավետության բաձրացման համար պետք է հստակ թիրախ ունենալ և իմանալ թե ի՞նչ է պետք: 10 000 պետական աշխատողի կրճատումն անընդունելի է համարում Արթուր Խաչատրյանը: «Եթե մենք այդ հաստիքները կրճատենք, միևնույն է՝ արդյունավետությունը չի բարձրանալու, որովհետև այդ մարդիկ չեն անում այն, ինչ-որ պիտի անեին: Հիմա իրենց, որ հանեն, մեկ է, այն ինչ-որ պիտի անեին, չի արվի: Այո, փող կխնայենք, բայց արդյունքի չենք հասնի»:

Գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման նախարարությունների միավորումը նույնպես անընդունելի է համարում Արթուր Խաչատրյանը:

«Մեր երկիրը էապես գյուղատնտեսական երկիր է, ՀՆԱ-ի շուրջ 15 տոկոսը գալիս է գյուղատնտեսությունից, եթե դրան գումարենք նաև գյուղատնտեսական վերամշակումը, մոտ քառորդն է գալիս ՀՆԱ-ի: Այսինքն, մենք ուզում ենք դա, թե չենք ուզում, բայց էլի որոշ ժամանակ Հայաստանը ագրարային է, որպեսզի Հայաստանը դադարի կոչվել  ագրարային, պետք է ոչ թե գյուղատնտեսությունը «սպանել», այլ տնտեսության մյուս ճյուղերը զարգացնել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ