19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խոսալուց առաջ մշտապես հիշեք, որ «գյուղից մարդ կա»

– Նիկոլ Փաշինյանի վերջին Բրուսելյան այցի ֆիասկոն քողարկելու համար՝ իշխանական քաղաքական վերնախավը հիմա էլ փորձում է հայ ժողովրդի վրա «թանկով ծախել» ԵՄ-ի հետ Վիզաների ազատականացման գործընթացի մասին եվրապաշտոնյաների հայտարարությունները։

Իրականում, ցավոք, ոչ մի նոր բան այս հարցում չկա։ Նման գործընթաց սկսելու քաղաքական կամքը ԵՄ-ն մշտապես է արտահայտել, հետեւողականորեն հորդորել է Հայաստանին բանակցել անդամ պետությունների հետ, հատկապես՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի, ավելին՝ հասկացրել է, որ հաշվի առնելով Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի փորձը, մեծ ոգեւորություն չի դրսեւորում։

Ուստի ոչ մի նոր բան այս հարցում Փաշինյանի այցը չտվեց։ Ավելին, եթե դեռ անցյալ տարի նշվում էր բանակցությունների մեկնարկի ժամկետ (2020 թ), ապա այժմ ժամկետների մասին խոսք չկա։

Ոմանց հիշողությունը թարմացնելու եւ ասածս հաստատելու համար առաջարկում եմ վերընթերցել դեռեւս 2017 թվականի նոյեմբերի 24-ին ընդուված Արեւելյան գործընկերության Գագաթնաժողովի եզրափակիչ բանաձեւը (կետ 18)։

Խոսալուց առաջ մշտապես հիշեք, որ «գյուղից մարդ կա»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ