25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչը կհաղթի Նիկոլ Փաշինյանի մեջ՝ պետական մտածողության տա՞րրը, թե՞ քաղաքական հաշվեհարդարի չհագեցող քաղցը

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ղարաբաղ՝ տրոհո՞ւմ, թե՞ կոնսոլիդացիա.

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող արտաքին գործընթացները խիստ մտահոգիչ են, որքան էլ գործող իշխանությունները փորձեն չտեսնելու տալ կամ չխոստովանել սա:

Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը հաջորդող Հայաստանի ԱԳՆ արագ արձագանքի բովանդակությունը վկայում է, որ գոնե արտաքին գերատեսչությունում կա խնդրի լրջության իրական ընկալումը:

Հայաստանի ԱԳՆ-ն վերջապես Արցախին վերաբերող իր պաշտոնական հաղորդագրության մեջ հիշատակեց Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները: Բնական է, որ առավել կոշտ էր Արցախի իշխանությունների արձագանքը:

Անկախ ներքաղաքական զարգացումնրեից, Արցախի հարցը ազգային անվտանգության և արժանապատվության խնդիր է, որն ի զորու է գեներացնել ինչպես իշխանափոխության (օրինակ՝ 1997-98 թթ), այնպես էլ ազգային կոնսոլիդացիայի գործընթացներ (1992-1994 թթ. և Ապրիլյան պատերազմ):

Որ ճանապարհով կընթանան պրոցեսները՝ հիմնականում կախված է Նիկոլ Փաշինյանից: Ի՞նչը կհաղթի իր մեջ՝ պետական մտածողության տա՞րրը, թե՞ քաղաքական հաշվեհարդարի չհագեցող քաղցը, ցույց կտա ժամանակը»:

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ