24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խախտվել է Սահմանադրությունը. Էդմոն Մարուքյան

Նորընտիր ազգային ժողովն առաջին աշխատանքային քառօրյայի ժամանակ խախտել է Սահմանադրությունը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա հիշեցրեց, որ Սահմանադրությունը նախ խախտվել է կառավարության ձևավորման ժամանակ, երբ ՀՀ նախագահին հնգօրյա ժամկետում չեն ներկայացրել 18 նախարարները, այլ ներկայացվել է 12 նախարար, իսկ նախորդ շաբաթ էլ եղել է երկրորդ խախտումը՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:

 

«Հարցուպատասխանի ժամանակ ժամանակավոր պաշտոնակատարներն իրավունք չունեին մասնակցել հարցուպատասխանին, մոտենալ ԱԺ ամբիոնին և ընդհանրպես գտնվել դահլիճում: Նրանք ներկայացել են, ավելին պատասխանել են պատգամավորների հարցերին, ինչը Սահմանադրության մեկ այլ դրույթի և ԱԺ կանոնակարգի խախտում է, որովհետև նիստի ընթացքում հարց-պատասխանին մասնակցում են միայն կառավարության անդամները և միայն նրանք կարող են պատասխանել պատգամավորների հարցերին», – ասաց Էդմոն Մարուքյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ