23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի հպարտ քաղաքացիները շարունակում են շախմատի ձիու նման կզել լեցուն «գազելներում»

Երևանում տաքսիները գրավել են ավտոբուսների համար նախատեսված կանգառները, ավտոբուսներն ստիպված են երթևեկելի գոտում կանգնել, որպեսզի ուղևորներ վերցնեն: Երկու օր առաջ «Շրջանային»՝ բժշկական համալսարանի առաջ, մի կին դիտողություն արեց տաքսիստին, թե ինչո՞ւ է զբաղեցնում ավտոբուսի կանգառի տարածքը, վերջինս գռեհիկ ասաց՝ լավ եմ անում, էս ժողովրդին հասնում է: Երեկոյան ժամերին շատ երթուղայիններ անհետանում են, ստիպված ես լինում տաքսիով երթևեկել: Ծանոթս, որը փոխադրումների մասնագետ է, ասաց, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնում համապատասխան կրթությամբ մասնագետներ չկան, որ կարգավորեն երթևեկը: Հայաստանի հպարտ քաղաքացիները շարունակում են շախմատի ձիու նման կզել լեցուն «գազելներում»: 

Ոսկան Սարգսյան

լրագրող

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ