24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում կնոջ իրավունքը մնում է օծանելիքի տուփի տակ /տեսանյութ/

ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը չի ուզում, որի տարին միայն մեկ օր  լինի կանանց  իրավունքների տոն:

«Կանայքս ամեն օր պայքարում ենք մեր իրավունքների համար: Ինձ համար ամեն օր տոն է այդ առումով»:

 Իսկ քաղաքական մեկնաբան Անուշ Սեդրակյանը նշեց, որ արտերկրում Մարտի 8-ին ներկայացվում է, թե ի՞նչ են արել կանանց համար, կանանց ի՞նչ խնդիրների են անդրադարձել և լուծումներ տվել: Իսկ Հայաստանում իրավիճակը լրիվ այլ է:

«Մեզ մոտ մտավ, ծաղիկ- օծանելիք, նվեր մակարդակի վրա: Իրավունքը մնում է օծանելիքի տուփի տակ»:

 «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի համար գարունը սկսվում է հենց Մարտի 8-ով: Ըստ նրա՝  այս տոնը ևս մեկ առիթ է, որպեսզի բարձրաձայնվեն կանանց իրավունքների ոտնահարման մասին դեպքերը:

«Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ նշեց՝ ուրախ է, որ օրացույցի վրա կան կանանց համար  հատուկ օր:

«Որքան էլ ուժեղ լինեն կանայք, որքան էլ կարողանան պաշտպանեն իրենց իրավունքները, այնուամենայնիվ կինը փխրուն էակ է, և ուշադրության կարիք ունի»:

 Պատգամավորի համար անհասկանալի է, թե ինչու են Մարտի 8-ին առավել շատ կանայք միմյանց շնորհավորում: Կանայք պիտի թույլ տան, որ տղամարդիկ իրենց շնորհավորեն:

 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ  կարծում է, որ կանանց նկատմամբ սերն ու ուշադրությունը  պետք է լինի ամբողջ տարվա ընթացքում:

«Մարտի 8-ը ձեռնտու է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց: Կանանց ձեռնտու է այն պատճառով, որ այնքան քիչ տոն կա իրենց կյանքում, և այնքան չարքաշ կյանքով են ապրում, որ համաձայնել են ունենալ տարվա մեջ մեկ կամ երկու օր, և այդ օրերին ստանալ միայն սիրո, հարգանքի դրսևորումներ: Իսկ տղամարդկանց էլ ձեռնտու է մնացած 364 օրը ուշադրություն չդարձնել»:

Թե  Հայաստանում կանանց իրավունքների ի՞նչ խախտումներ  կան, պատգամավոր Իվետա Տոնոյանը նկատեց, թեև միջազգային բոլոր կոնվենցիաները վավերացված են, այնուամենայնիվ Հայաստանում կանանց  իրավունքների խախտումներ կան:

«Աշխատանքի  իրավունքի իրացման դաշտում կանայք ունեն խնդիրներ, սակայն այստեղ յուրաքանչյուր անձի պատասխանատվության գործոնն է շատ կարևոր: Եթե կինը չի բարձրաձայնում իր իրավունքների ոտնահարման մասին, չի պայքարում դրանց համար, ուրեմն ամեն ինչը ծածկադմփոցի մակարդակով էլ կսահմանափակվի, և կունենանք նույն լճացած իրավիճակը»:

 Հայաստանում կանանց իրավունքների խախտումների մասին խոսելով,  Անուշ Սեդրակյանը  անդրադարձավ ընտանեկան բռնություններին:

«Այն տեղերում, որտեղ դեռ չի հասել պրոգրեսիվ փոփոխությունների շունչը, մենք նույն ձևով ականատես ենք լինում կանանց սպանությունների, ծեծ ու ջարդի, լռեցնելու,  ոստիկանության ոչ այնքան ակտիվ մասնակցությանը, ոստիականությանը չհայտնելու մասին:  Այն հասարակությունը, որտեղ ընտանեկան բռնություն կա, նա չի կարող լիարժեք խոսել կանանց իրավուքնների իրացման մասին»:

Անդրադառնալով խորհրդարանում կին գործիչների ներկայությանը և աշխատանքին, պատգամավոր Լուսինե Բադալյանը նշեց, որ 3 խմբակցությունների կանայք էլ շատ ակտիվ են և մասնակցում են օրինագծերի քննարկումներին:

«Խորհրդարանում կին գործիչները շատ ավելի ակտիվ են, և՛ օրինագծերի ներկայացման, և՛ քննարկումների առումով, քան տղամարդիկ: Հավատացնում եմ ձեզ, բոլոր կանայք աշխատում են օրինագծերի վրա, շատ ավելի պինդ, քան տղամարդիկ, դուք դրա արդյունքները շուտով կտեսնեք»:

Կին գործիքչները համաձայն են, որ եթե չլինեին միջազգային կոնվենցիաները, ապա Հայաստանում կանանց և տղամարդկանց իրավահավասարություն չէր լինի:

«Պատկերացրեք, որ այդ քվոտաները և այդ պարտադրանքը  Եվրոպայից չկա, քանի՞ կին առաջ կգնար, ոչ մեկը, որովհետև մեր հասարկությունը այն քիչ հասարակություններից է, որտեղ նայում են մարդուն, և չեն տեսնում մարդուն, այլ տեսնում են սեռը, ինքը տղամա՞րդ է, թե՞ կին է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ