19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դատախազությունը հերթական անգամ ձևական գործողությունն է իրականացնում, մարդասպանին թողնում է ազատության մեջ. սպանվածի մայր /տեսանյութ/

Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, շարունակում է պնդել՝ որդու սպանությունը կատարվել է ոչ թե մեկ հոգու, այլ խմբի կողմից:

«Ներկա պահին մեղադրանք է առաջադրվել մեկ հոգու՝ Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ, սակայն կա ևս մեկը, ով դանակի հարվածներ է հասցրել որդուս: Խոսքը Հովհաննես Թոփչյանի մասին է, ով որդուս դանակի հարվածներ է հասցրել, պատվիրված սպանության պատվեր ընդունողներից մեկն է:

Վերջինի հագուստները քրեական գործով առգրավվել են, ճանաչվել՝ որպես իրեղեն ապացույց, բայց նա անգամ որպես վկա չի հարցաքննվել: Այս անձի պարտակմանը կոնկրետ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է նպաստում: Տվյալ անձին իբր երկար ժամանակ փնտրում են, սակայն չեն կարողանում գտնել, բայց  ես և ՀՀ գլխավոր դատախազը գիտենք, թե որտե՞ղ է թաքնվում Հովհաննես Թոփչյանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուզաննա Ադանալյանը՝ հավելելով, որ անձամբ զանգել է Թոփչյանին, ճշտել, որ նա իր բնակարանում է, ապա Շիրակի մարզային ոստիկանության Մուշի բաժին է զանգահարել, հայտնել տվյալ տեղեկությունը,  հաղորդում է տվել նաև Երևանի Կենտրոնական բաժին:

«Հետաքննության մարմինը հերթական անգամ ահազանգի հետքերով գնացել է Թոփչյանի տուն, արձանագրել, որ այնտեղ չէ, ու թողել-հեռացել է: Ես համոզված եմ, որ Դատախազությունը սույն զանգի վերաբերյալ ևս հերթական անգամ ձևական գործողություն է իրականացնում, մարդասպանին թողնում է ազատության մեջ»,- նշեց Ռ.Ադանալյանը՝ ընդգծելով, որ իրեն ու շատերին ցնցել է վերջերս տարածված լուրն այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում պատրաստվում է մնալ Արթուր Դավթյանը, և մարդիկ է փնտրում, որպեսզի բարեխոսեն վարչապետին:

– Առաջիկայում նախաձեռնելու եմ բողոքի ակցիաներ՝ ի դեմս ՀՀ գլխավոր դատախազի, քանի որ  շրջանառվող լուրերի համաձայն՝ պատրաստվում են Արթուր Դավթյանին կրկին նշանակել ՀՀ գլխավոր դատախազ: ԱԺ պատգամավորներին կոչ ենք անելու ձեռնպահ մնալ նման որոշում կայացնելուց, քանի որ աղավաղելու են հեղափոխության պատկերը, նպաստելու են ՀՀ-ի դեմ ուղղված հանցավոր գործողությունների կատարմանը, նպաստելու են մարդու իրավունքների կոպտագույն խախտմանը»,- նկատեց Ռ.Ադանալյանը:

Հիշեցնենք, որ Ռուզաննա Ադանալյանի որդուն սպանել են 2014 թվականի հոկտեմբերի 29-ին: Ներկա պահին գործը Վերաքննիչ քրեական դատարանում է: Տիկնոջ խոսքով՝ այս գործն ինքն իրենից կոռուպցիոն քրեական գործ է: Պնդում է՝ սպանության պատվիրատուն նախկինում Շիրակի մարզի կանանց ընտանիքի և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանն է, ում հետ ունեցել է քաղաքացիական վեճ, առաջացել են լուրջ թշնամական հարաբերություններ:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ