26 Մայիսի, Կիրակի, 2019

Կուբայի քրիստոնյաները դեմ են հանդես եկել նույնասեռ «ամուսնություններին»

гмо

Այն բանից հետո, երբ կուբացիները կողմ քվեարկեցին նոր սահմանադրությանը, քրիստոնյա ընդդիմությունը սկսեց ակտիվորեն զանգվածային բողոքներ կազմակերպել:

Զանգվածային քարոզարշավը, որը հիմնականում իրականացվում է նույնասեռ «ամուսնությունների» դեմ, քրիստոնյաներին քաղաքական ազդեցիկություն տվեց երկրում:

«Ես չեմ կարող քվեարկել մի բանի օգտին, որը հակասում է իմ սկզբունքներին, – Associated Press-ին ասել է Կուբայի Ավետարանական լիգայի նախագահ Ալիդա Լեոնը, – Դա տխուր է, բայց դա իրականություն է»:

Այս ամսվա սկզբին մայրաքաղաքում հավաքվել էին կոստյումներով եւ հարսանյաց զգեստներով առնվազն 100 զույգեր, որոնք որոշեցին թարմացնել իրենց երդումը եւ բողոքել սահմանադրության մեջ ամուսնության վերանայման դեմ:

«Մենք կողմ ենք ամուսնության այն ձեւին, որն ի սկզբանե է տրվել», – ասել է Կուբայի Մեթոդիստների եկեղեցու եպիսկոպոս Ռիկարդո Պերեյրան: «Առաջին անգամ հեղափոխությունից հետո ավետարանական եկեղեցիները միասնական ճակատ ստեղծեցին: Սա պատմական իրադարձություն է», -ասել է նա, հաղորդում է mirvam.org-ը:

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ