25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կոչ կանեմ Գագիկ Ծառուկյանին ձեռքերը հեռու քաշել Աբովյան քաղաքի վրայից. Պալաչը վերադարձել է /տեսանյութ/

Արտերկրից նոր վերադարձած «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատեր Արթուր Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իր հասցեին հնչած մեղադրանքները կեղծ են։

«Հայտարարել են իբր ես կեղծ սնանկություն եմ տարել, պարտքերի՝ 4 մլն դոլար վճարումից խուսափելու համար։ Ես այս պահին Հայաստանում բիզնես չունեմ։ Նախկին գործընկերները պնդել են, որ միտումնավոր եմ սնանկություն տարել, նման բան չկա, դա անհեթեթություն է։ Գագիկ Ծառուկյանի ավտոբուսները, նախկինում երկու ավտոբուս է աշխատել, մարդկանց տեղափոխելուց հետո մտել են վճարովի 261 երթուղի եւ աշխատել վճարովի։ Երկու ավտոբուսը կտեղափոխի 100, ոչ ավել մարդ, իսկ ես իմ անվճար երթուղով 250 ուսանող եմ տեղափոխել, Չարենցավան-Երեւան, Աբովյան-Երեւան երթուղիով»,- ասաց Արթուր Հարությունյանը։

Հարությունյանի պնդմամբ՝ եկել է կոչ անելու Գագիկ Ծառուկյանին եւ այն հատվածին, որոնց ձեռքում կան լավ բան անելու եւ վատ բան անելու հնարավորություն՝ եկեք լավ բան անենք. «Թավշյա հեղափոխությունն Աբովյան քաղաքում չի մեռել, կոչ կանեմ Գագիկ Ծառուկյանին ձեռքերը հեռու քաշել Աբովյան քաղաքի վրայից եւ զբաղվել միայն բարեգործությամբ»։

Արթուր Հարությունյանը հայտարարեց նաեւ, որ 2016-ին նախագահականից զանգել են իրեն` Վլադիմիր Հակոբյանը եւ ասել, որ «Աբովյան» հեռուստաընկերությունը, որը իրեն է պատկանել նվիրի Գագիկ Ծառուկյանին եւ նա չի կարողացել մերժել։ Ըստ Հարությունյանի՝ հիմա նախաքննություն է ընթանում եւ ավարտից հետո իր ասածները կհաստատվեն։

 Ավելին՝ տեսանյութում:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ