28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրավիճակը պայթունավտանգ է, զգուշանալ է պետք.168 Ժամ

13688934

Այսօր լրանում է վերջնաժամկետը՝ պետական կառույցներից կառուցվածքային փոփոխությունների առաջարկությունները կառավարություն հանձնելու համար: Ու մինչ հայտնի կդառնա, թե բազմաթիվ առաջարկներից կազմված կառավարության ամփոփ նախագիծն իրականում ինչ ծավալի կադրային ու ֆինանսական կրճատում է նախատեսում պետական համակարգում՝ կառավարության ներսում քննարկվում է այս ամենից ժամանակավորապես հետ կանգնելու գաղափարը:

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին կառավարության ղեկավար կազմի քննարկման դաշտում գոյություն ունի երկու հիմնական մոտեցում՝ նախագիծը քննարկման մեջ դնել և արագ հաջորդական քայլերով հասնել տրամաբանական ավարտին, մյուս վարկածն է՝ քվեարկության պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկ հնչեցնել՝ ժամկետների վերանայման և մինչև աշուն քննարկումը հետաձգելու համար, իսկ քվեարկության արդյունքին ընթացք տալ արդեն հաջորդ տարի:

Եվ այս վերջին մոտեցման կողմնակիցները, ասում են, քիչ չեն գործադիրում: Նրանց մոտիվացիան սոցիալական բունտից հնարավորինս խուսափելն է: Կրճատումները հետաձգելուն հակված թևը կարծում է, որ հասարակության ներսում ընդվզումների ալիքը քաղաքական դաշտում առանց այն էլ սրված իրադրությունն ավելի պայթյունավտանգ կդարձնի, ուստի սոցիալական բունտից խուսափելը շատ ավելի շահեկան դիրքերում կպահի իշխող ուժին, քան բյուջեն մսխող պարազիտներից անընդհատ խոսելն ու պետական ծախսերը կրճատելով՝ հարկատուներին հաճոյանալը:

Վարչապետ Փաշինյանը երկմտելու ժամանակ չունի, սպառվում են կրճատումների համար խոստացված ժամկետները, մյուս կողմից՝ բյուջեի հավաքագրման խնդիրն է բարդանում:

Եթե կենտրոնանանք քննարկվող երկրորդ՝ թերևս, ավելի համոզիչ վարկածի վրա, կնկատենք, թե որքան են պասիվացել կրճատումների թեմայով վերջին շրջանում ինքնափիառվող գործիչները: Ավելին, ուշանում է նաև կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը, որն արդեն իսկ պիտի ներկայացվեր խորհրդարանական ուժերին:

Փաստորեն, բացառված չէ, որ գործի դրվի գործադիրի կազմում կրճատումներն առժամանակ հետաձգելու գաղափարը, որպեսզի ավելորդ անգամ իշխող ուժի համար ինքնապաշտպանության «ճակատ» չբացվի:

Եվ եթե վարչապետն այս անգամ թեկուզ ժեստ անելու գնով գործադիրի կազմի կրճատման չգնա, կնշանակի՝ կառավարությունը սթափվել և գնահատել է իր խոցելի կողմերը և գիտակցել, թե որքան է պակասել Փաշինյանին փայփայող համաժողովրդական սերը, ու որքան անպաշտպան կարող էր մնալ նա՝ կրճատումներից հետո ու այսուհետ ցանկացած լուրջ որոշման գնալու դեպքերում»։

Այլ հրապարակումներին ծանթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ