20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վազգենին ճանաչելու համար պետք է կարդալ նրա պատմվածքները. Կարինե Խոդիկյան

Այսօր լրանում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար և սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60 տարին : Նրա գրչակից ընկերներն այսօր  հիշում են նրան  ոչ միայն որպես քաղաքական գործիչ, այլև որպես  գրող և հրապարակախոս:

Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը նշում է, որ Վազգենի մասին խոսելիս պետք է խոսել տարբեր վազգենների մասին՝ Վազգեն հրապարակախոսի, արձակագրի,  «Գարուն»-ական, ղարաբաղյան շարժման և երկրապահի մասին: Վազգենին  ճանաչելու  համար պետք է, նախ և առաջ կարդալ նրա պատմվածքները: Նա բացառիկ  շնորք ուներ, կարողանում էր սովորական մարդու մեջ  տեսնել տիեզերքը:

 «1989 թվականին մեկ ամիս չէինք տեսել , երբ Երասխավանում նրան տեսա, իմ առաջ  ուրիշ Վազգեն էր կանգնած, հոգսաշատ, մորուքով և զինվորական հագուստով: Ես նայում և մտածում էի. սա իմ իմացած Վազգենն  է և չէ:  Եվ այդ ժամանակ հասկացա,  որ նրա կյանքի գարունական շրջանը ավարտվեց». հիշում է Կարինե Խոդիկյանը:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ավելացրեց, որ Վազգենը եզակի մարդ էր, երբ մեկը իրեն լավ մի բան էր անում նա երբեք չէր մոռանում և միշտ ուզում էր մի լավ բան արած լիներ: Նա ցավում է, որ ժողովուրդը նրան որպես հրապարակախոս և արձակագիր չի ճանաչում: Նա նշեց, որ Վազգեն Սարգսյանի առաջին գիրքը «Հացի փորձություն»-ն է, իսկ երկրորդ գիրքը՝ «Խաղը» վերնագրով, տպագրվել է նրա մահից հետո, որտեղ զետեղվել են նրա ակնարկները,  հոդվածները և լավագույն էսսեները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ