29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուս Ուղղափառ Եկեղեցում հայտարարել են, որ ռուսները «կվերջանան» մինչեւ 2050 թվականը:

258182.p

Ռուս Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանի ընտանեկան հարցերով, մայրության եւ մանկության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Դմիտրի Սմիրնովը գտնում է, որ 2050 թ.-ին ռուսները «կվերջանան»: Այս մասին նա հայտարարել է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին:

Արքեպիսկոպոսին խնդրել են մեկնաբանել Ռուսաստանի Մուֆթիների խորհրդի նախագահ Ռավիլ Գայնուտդինի խոսքերը, որ 15 տարի հետո ռուսների գրեթե մեկ երրորդը մուսուլմաններ կլինեն:

Սմիրնովը գտնում է, որ այդ կանխատեսումները ճիշտ են, քանի որ մահմեդականներն ավելի շատ երեխաներ են ծնում:

«Ոչ թե թաթարները, այլ կովկասցիները, չեչենները եւ ինգուշներն ունեն 8 երեխա… Բոլորովին այլ ազգերը այստեղ կապրեն` չեչեններ, ինգուշներ, արաբներ», – ասել է նա:

Ըստ հոգեւորականի, իրավիճակը փոխելն արդեն անհնար է:

Ռոսստատի տվյալներով, Ռուսաստանում ծնելիությունն ընկել է՝ հասնելով տասնամյա նվազագույնին: Վերջին տարիներին առաջին անգամ երկրում արձանագրվել է բնակչության բնական անկում:

Վլադիմիր Պուտինը, հնչեցնելով Դաշնային Ժողովին ուղղված ուղերձը, բազմազավակ ընտանիքների համար նոր աջակցության առաջարկ ներկայացրեց՝ օգնել մարել հիփոթեքային վարկը:

Բացի դրանից, 2018 թվականից երկիրը ներդրել է առաջին երեխայի ծննդյան ամսավճար (այն կվճարվի մինչեւ երեխայի հասնելը մեկուկես տարեկան հասակին), ինչպես նաեւ հնարավորություն է տրվել ընտանիքներին՝ երկրորդ երեխայի համար վճարել մայրական կապիտալից: Ցածր եկամուտ ունեցող ընտանիքները եւս կարող են ամսավճար ստանալ մայրական կապիտալի միջոցներից, եթե նրանց եկամուտը չի գերազանցում ռուսական սուբյեկտի  կենսամակարդակի նվազագույն ծավալը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ