25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը պատրաստակամ է աջակցել ՀՀԿ-ին նաև ապագայում

Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում այսօր տեղի է ունեցել Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության նախագահ Անդերս Պաստրանայի  և Եվրոպայի ժողովրդական կուսակցության  գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպես-Իստուրիցի գլավորությամբ ՀՀ-ում գտնվող պատվիրակության հետ հանդիպում, որին մասնակցել է նաև կառույցի քարտուղար Սեզար Ռոսելլո:

 

Հանդիպումը կայացել է Դեմոկրատների Միջազգային Միության նախագահի տարածաշրջանային այցի շրջանակներում:

Ողջունելով հյուրերին կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը բարձր գնահատեց Դեմոկրատների Միջազգային Միության  համաշխարհային քաղաքական ընտանիքի հետ համագործակցությունը և ՀՀԿ պատրաստակամությունը հայտնեց առավել ներգրավված լինել կազմակերպության գործունեության մեջ:

Հյուրերի խնդրանքով Արմեն Աշոտյանն  անդրադարձավ ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային խնդիրներին, ներկայացրերց ՀՀԿ դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ:

Նախագահ Պաստրանան ընդգծեց, որ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը նաև ապագայում՝ ընդլայնելով շփումները բոլոր մակարդակներում՝ քաղաքական, փորձագիտական և այլն:

Արմեն Աշոտյանը խիստ կարևորեց ՀՀԿ անդամակցությունն Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն, ընդգծեց, որ Հանրապետականը մշտապես զգացել է ԵԺԿ սատարումը, հատկապես այսօր, երբ կուսակցությունը անցնում է իր պատմության հերթական շրջանը:

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը հյուրերին ներկայացրեց կուսակցության բարեփոխումների և արդիականացման ծրագիրը:

Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ 21-րդ դարում ավանդական կուսակցությունները պետք է կարողանան մշտական արդիականացման գործընթացում լինել, որպեսզի պայքարեն գլոբալ պոպուլիզմի լոկալ դրսևորումների դեմ:

ՀՀԿ գրասենյակ

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ