24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տիգրան Մուկուչյանի «գնացքը» հեռանում է․ Փաստ

«Փաստ»-ը գրում է «Դեռևս անցած տարվա սեպտեմբերի սկզբին «Փաստ» թերթը գրել էր, որ «Երևանի ավագանու ընտրությունները յուրօրինակ փորձաքար են նրա ու ԿԸՀ մյուս անդամների համար:

Չնայած իշխանափոխությունից հետո շատերն էին պահանջում նրա հրաժարականը, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն դեմ չի եղել, որ փորձառու Մուկուչյանը շարունակի պաշտոնավարել, սակայն պայմանով. եթե ընտրություններն ընթանան «նոր ժամանակների» պահանջներին համապատասխան, արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ կվստահվեն Մուկուչյանին»: Այդպես էլ եղավ: Փաստացի, Մուկուչյանի կազմակերպած երկու ընտրություններից էլ, ըստ էության, իշխանությունները դժգոհ չէին, կարելի է ասել՝ ավելին, նույնիսկ շատ գոհ էին:

Այդուամենայնիվ, «Փաստ» թերթի տեղեկություններով, Մուկուչյանի հեռանալու ժամանակն արդեն հեռու չէ: Մեր աղբյուրների պնդմամբ, այդ պաշտոնում վարչապետն ու թիմակիցներն այս պահին ունեն մեկ ընդհանուր թեկնածու՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը:

Չնայած այն հանգամանքին, որ իշխանություններն Իոաննիսյանի հետ հանրային որոշ հարցերում ունեին հակասություններ և պարբերաբար քննադատական հայտարարություններ են հնչում միմյանց հասցեին, այդուամենայնիվ, առաջիկայում այդ հարցը կմտնի օրակարգ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ