16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Բա դու չես ամաչո՞ւմ, որ անտեղյակ խոսում ես … մեր ձեռքն ինչ կար. Ծառուկյանը պատասխանատվություն չի զգում Մարտի 1-ի համար /տեսանյութ/

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներն այսօր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այցելեցին Մյասնիկյանի արձանի տարածք, ծաղիկներ դրեցին Մարտի 1-ի դեպքերի զոհերի հիշատակին։

Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԲՀԿ-ն պատասխանատվություն զգում է այդ օրվա համար, բացասական պատասխան տվեց:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին ԲՀԿ-ն եղել է իշխող կոալիցիայի մաս:

 «Մեր ձեռքն ինչ կար, որ զգանք, եղբայր ջան»,ասաց Ծառուկյանը։

Արտակարգ իրավիճակի քվեարկության մասին հիշատակմանը ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Արտակարգ իրավիճակի քվեարկություն չի եղել»։

«Բա դու չես ամաչո՞ւմ, որ անտեղյակ խոսում ես: Եղբայր ջան, չի կարելի, դուք էսօր լրագրող եք, ամբողջ ինֆորմացիան պետք է ունենաք, որ անհարմար իրավիճակում չհայտնվեք»,-հայտարարեց ԲՀԿ առաջնորդը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ