24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տնտեսվարողները շոկի մեջ են. հարկերն ու տուրքերը թանկացել են, աղբահանությունը կթանկանա՞ բնակչության համար եւս. Ժամանակ

Երևանում գործող սննդի և սպասարկման ոլորտի բազմաթիվ օբյեկտների սեփականատերեր շոկի մեջ են՝ հունվարի աղբահանության գումարների վճարման անդորրագրերը տեսնելով: Նրանցից մեկը մեզ հայտնեց, որ անցած տարվա դեկտեմբերի համեմատ՝ աղբահանության գումարն աճել է 3 անգամ:

Երբ հարցրել է, թե որն է պատճառը, Երևանի քաղաքապետարանից պատասխանել են, որ անցած տարվա վերջին ավագանին հարկերն ու տուրքերը ավելացնելու որոշում է կայացրել:

Խոսքը, հավանաբար, դեկտեմբերի 27-ի հայտնի նիստի մասին է, որտեղ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, ի թիվս այլ հարկերի և տուրքերի, բարձրացրեց նաև աղբահանության համար գանձվող վճարը: Այդ որոշմանը դեմ քվեարկեցին «Լույս» դաշինքի և ԲՀԿ ներկայացուցիչները:

Մեր տեղեկություններով՝ հուլիսի 1-ից բարձրացվելու է նաև աղբահանության համար բնակչությունից գանձվող գումարի չափը:

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ