28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս ամենը ոչ այլ ինչ է, քան ծաղրուծանակ հեղափոխությունն ուսերի վրա տարած հավատավոր ժողովրդի նկատմամբ

78631

 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Համաձայն չեմ, երբ ասում են, թե ոչինչ չի փոխվել։ Լավ էլ փոխվել է…

Նախկինում էլ էին պաշտոնյաները խաբում ժողովրդին, բայց ստելիս գոնե աչքերիդ մեջ անթարթ հայացքով չէին նայում, իսկ մի քիչ ավելի խղճովներն անգամ հայացքը կախում էին վար…

Հիմա ստում են ու անթաքույց են ստում, առանց վարանելու են ստում… Սուտն էլ համեմում են պարծենկոտ հավաստիացումներով։ Մեկ է՝ ստի համար պատիժ չկա…

Էսօր ՊՎԾ պետը նորից է «փայլել»… Հիմա էլ անցել է «սարսափ»  ժանրին, թե բա՝ «գերեզմանում էլ լինեմ, պայքարելու եմ կոռուպցիայի դեմ..»։

Հարգելիս, եթե կենդանությանդ օրոք, հսկայական պաշտոնը ձեռքիդ, քթիդ տակ չես կարողանում սանձել կոռուպցիան, գերեզմանում ո՞նց ես կոռուպցիայի «հախից գալու»…

Իսկ եթե ավելի լուրջ, ապա այս ամենը ոչ այլ ինչ է, քան ծաղրուծանակ հեղափոխությունն ուսերի վրա տարած հավատավոր ժողովրդի նկատմամբ…»:

 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ