29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Դատարանը մերժեց գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին

3c54ef27_fb63_41c7_88b0_80fa2c0ed813_w1023_r1_s_770x510.thumb

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը չբավարարեց փաստաբանական խմբի միջնորդությունը՝ գրավով ազատ արձակել ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին։

Փաստաբանները միջնորդել էին դատարանին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին՝ փոխելով նրա խափանման միջոց կալանքը։

Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը սպասելի էր իրենց համար։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է, որտեղ ստացիոնար բուժում է ստանում։

Մանվել Գրիգորյանը դեկտեմբերի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ (դատավոր Դավիթ Բալայան) 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Գլխավոր դատախազությունը, սակայն, բողոքարկել էր այդ որոշումը։

2019 թվականի հունվարի 22-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը, և Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվեց։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ