28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Իշխանությունը դեռևս գտնվում է որոնողական աշխատանքների մեջ. տնտեսագետ

1513171147-733

ՀՀ ներկայիս տնտեսական վիճակը և տնտեսական կուրսը տնտեսագետ Վարդան Բոստանջյանին ներակայանում են մշուշոտ:
«Տնտեսական զարգացման հեռանկարը, ըստ էության պետք է տեսնեինք ամրագրված և կառավարության կողմից հաստատված ծրագրով, սակայն այդ ծրագրում որոշակիություն, չափելիություն և տարատեսակ ուղղություններով զարգացման մեխանիզմներ տեղադրված չեն, նման պարագայում բնականաբար արդեն իսկ զարգացման ամբողջ հեռանկարը անարդյունավետ է: Այս պարագայում անկախ այդ հանգամանքներից հակված եմ ենթադրելու, որ իշխանությունը թեև տասը ամիս է արդեն գործում է, դեռևս գտնվում է որոնողական աշխատանքների մեջ, և էլի պետք է սպասենք հասկանալու համար տնտեսական հեղափոխություն լինելու է, թե՝ ոչ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Բոստանջյանը:
Մեր հարցին՝ ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ի՞նչ քայլեր է տեսնում Բոստանջյանը, վերջինս պատասխանեց, որ նման քայլեր դեռևս չի տեսնում. «Ներդրումները տնտեսագիտական հարաբերություններում ամենաբարդ երևույթներից մեկն են, և դրանք միայն կոչերով ու հրավերքներով տեղի չեն ունենում: Դա խթանելու համար մենք պետք է ունենանք ներդրումային գրավչություն, իսկ այդպիսին ՀՀ-ն այս պահի կտրվածքով չունի »,-ասաց Բոստանջյանը:

Վերջինիս ընդգծմամբ՝ ոչ միայն օտար այլև հայրենական ներդրողները ևս որևէ ընդգծված պատրաստակամություն հանդես չեն բերում՝ ներդրումային գործունեություն իրականացնելու առումով:
Աղքատության վերացմանն ուղղված Կառավարության քայլերը տնտեսագետը այնքան էլ արդյունավետ չի համարում: Նա նշեց, ըստ ծրագրի 2023 թվականին պետք է 10 %  ծայրահեղ աղքատությունը վերացնեն.«Մեխանիզմներ չկան, դրա համար էլ ես չեմ կարող վստահաբար ասել, որ տնտեսական հեղափոխության մեկնարկը տրված է: Այն, որ ՀՀ տնտեսությունը գտնվում է ո՛չ արդյունավետ և ո՛չ արդիական վիճակում, բոլորիս համար էլ ակնհայտ է, և բանականաբար միայն խոսքերը երբևիցե չեն կարող խթան դառնալ, քանի որ զարգացման համար հարկավոր է ընդգծված ներդրումային նախագծեր, որոնք այս պահին չեն երևում»,-ասաց Բոստանջյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ