20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ահա, թե ինչով է զբաղված ԿԳ նախարարը. պատգամավորի համբերությունը տեղի տվեց

Եթե նախարարին դեմքով չճանաչեի, այս տեսանյութը դիտելիս կկարծեի, թե Շամշյանն իրեն ժամանակավոր փոխարինող է կարգել՝ «Սուրանկյուն» հաղորդաշարը շարունակելու համար։ Պարոն նախարար, հո չե՞ք մոռացել, թե ինչ եք աշխատում։

Միթե՞ Ձեր աշխատասենյակում հանրության կողմից ոչ միանշանակ ընդունվող Կարաբինային հավուր պատշաճի ընդունելուց հետո երկրորդ ամենակարևոր գործը լայվ մտնելն ու աշխատանքային ժամերին հետաքննություն վարելն է։

Բա կրթության ու գիտության հարցերը… Էն, որ ճիշտ չեք արտաբերում Ձեր ղեկավարած ոլորտը կարգավորող օրենքի անվանումը, դա մի կողմ (մի առիթով վերջերս ասել էիք, որ անգիր անել չեք սիրում)…

Էն, որ կրթության և գիտության նախարարին չեն պատշաճում այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են, օրինակ՝ կարողանա գլխավորի», «մի հետաքրքիր բան ունեմ ձեզ ցույց տալու» և այլն, դա էլ մի կողմ… Բայց մի՞թե լայվ մտնելն ու նախկիններին քննադատելն է Ձեր գործը։

Դպրոցներում դասավանդման խնդիրները, դասագրքերի որակը, դասարանային հագեցվածությունը, աշխատանքի պայմանները, դասաժամերի կրճատումը, հանրակրթական հաստատություններից որակյալ կադրերի արտահոսքը, մանկավարժների հացի խնդիրը, բուհերի լսարանային պայմանները, գյուղական համայնքներում դպրոցների անմխիթար վիճակը, դասախոսների ցածր աշխատավարձերը… Ո՞ր մեկն ասեմ…

Լուրջ վերաբերեք Ձեր կարգավիճակին։ Մի նսեմացրեք մեր իրավապահներին։ Թողեք իրենք զբաղվեն չարաշահումներով ու դրանց մեղավորներով։ Լայվ մտնելով նախարարություն չեն ղեկավարում, պարոն նախարար…
Խնդրում եմ ֆեյքերով չգրոհեք, չեմ արձագանքելու …

Պատասխան էլ չեմ պահանջում։ Ընդամենը հորդորում եմ՝ զբաղվեք բուն գործով… Գրում է ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ