25 Հունիսի, Երեքշաբթի, 2019

Ովքե՞ր են կանգնած Արամ Սիմոնյանի դեմ ծավալված էս մեծ թատրոնի հետևում /տեսանյութ/

Մի քանի բառ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և նրա շուրջ ծավալվող գործընթացների մասին։

Ժամանակին էս ու նմանատիպ մի շարք այլ նյութեր սկավառակներով և այլ հնարավոր ու օրենքով չարգելված մեթոդներով տարածում էինք հատկապես երիտասարդության շրջանում՝ իրազեկելու համար կեղծ հայագիտական դպրոցի և դրա ներկայացուցիչների մասին, որպեսզի չընկնեն սրանց թակարդը։ 
Այս ֆիլմում մանրամասներ կան այդ պատմության կեղծարարների մասին և նրանց հակահայկական գործունեությունը մերկացնող այլ մանրամասներ են հրապարակված։ Այդ մասին ժամանակին շատ է խոսվել իրական մտավորականների կողմից։ Մասնավորապես մեծ շարք ունի Վարդան Հովհաննիսյանը, որից որոշ հղումներ կտեղադրեմ ստորև։ Ցավոք էսօր Վարդանը ֆիզիկապես մեր հետ չէ, բայց Վարդանի գործը շարունակողներ կան… Ու քանի կան էդ գործը շարունակողները, ուրեմն սրանք չեն հաղթել մեզ…

Սրանք էսօր նոր դեմքեր ունեն, նոր կադրեր։ Վերջերս հրապարակեցի Սորոսից օգտվող Գեմաֆին Գասպարյանի մասին, որտեղ մի նկար էլ տեղադրված էր Անաստված կինոթատրոն անունը կրող գրքի շնորհանդեսից, որում նշված անձերից մեկն էլ ֆիլմում հիշատակվող Ռիչարդ Հովհաննիսյանի կադրերից է… 
Փաստորեն սա մի հին ցանց է, որը պարբերաբար նոր դեմքերով է հանդես գալիս և թափանցում է տարբեր համակարգեր, այդ թվում, և հատկապե՛ս՝ կրթական համակարգ…

Ֆիլմում հիշատակվում են դրվագներ, թե ինչպես են հայ պատմաբանները կանխել ու տապալել Հայաստանյան մի քանի միջոցառում, որոնք կազմակերպվել էին էս կեղծ հայագետների կողմից…
Սրանց դեմ դուրս եկած դեմքերից մեկն էլ հենց Արամ Սիմոնյանն էր…
Եվ լրիվ սպասելի էր, որ հակահայկական ծրագրերով և ապազգային օրակարգ ունեցող դեմքերը պիտի թիրախավորեին Արամ Սիմոնյանին։
Ես չեմ խորանում տարատեսակ տեխնիկական և այլ օբյեկտիվ խնդիրների շուրջ, որոնք առկա են ամենուր՝ թե կրթական հաստատություններում, և թե պետական ամենաբարձր կառույցներում՝ ընդհանրապես։ 
Դրանք այսօր օգտագործվում և շահարկվում են զուտ իբրև պատրվակ։ Իրական նպատակը այլ է՝ թուլացնել, կազմալուծել Հայագիտական ուժերի բոլոր օղակները, դատարկել՝ զինանոցները…
Կարծում եմ՝ կհիշեք, որ Հայագիտության դեմ սկսված գրոհի մասին վերջերս ևս մի քանի հրապարակումներ եղան, դարձյալ էն մարդկանց կողմից, ովքեր էս կեղծ հայագիտական դպրոցի դեմ պայքար տանող հիմնական դեմքերից էին…
Իսկ Սիմոնյանի դեմ հիմնական ցույցեր անողը՝ դարձյալ սորոսից ֆինանսավորում ստացող և տարատեսակ արտաքին ուժերի հետ կապ ունեցող ջահելջուհելներ են, չնայած, պարզից էլ պարզ է, որ իրական գործող ֆիգուրները վարագույրի հետևում են…  Էս է…

Դուք կարող եք մարդուն չսիրել, կարող է մարդու տեսքը ձեզ դուր չգալ, կարող է իր մասին բազմաթիվ վարկաբեկող ասեկոսներ հասնեն ձեզ, բայց միշտ փորձեք պարզել ու հասկանալ իրականությունը…
Այ էդ ժամանակ շատ բան ավելի պարզ է դառնում…

Արամ Սիմոնյանը, ի թիվս մի շարք այլ մարդկանց՝ կեղծ հայագիտության դեմ պայքար տանող և դրանց համար արգելք հանդիսացող գործոններից մեկն է… Արամ Սիմոնյանի դեմ ծավալված էս մեծ թատրոնի հետևում փնտրեք կեղծ հայագիտական դպրոցի ղեկավարներին, որոնց մի մասը խրախուսվում են մեր թշնամի երկրներից և սպասարկում են նրանց շահերը…

Զաքար Խոջաբաղյան

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ