20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեղա՜

Մեղա՜ եմ Մեծիդ Բարերարությանը, անա՛րգս, մեղա՜:
Մեղա՜ եմ Ծագմանը Ճառագայթիդ, խավա՛րս, մեղա՜:
Մեղա՜ եմ բոլոր Քո շնորհների անբավ երախտաց, արդարև՛, մեղա՜:
Մեղա՜ եմ Սիրուդ անհուն, վերնային Գթության հանդեպ, հայտնապես մեղա՜:
Մեղա՜ ոչնչից Կյանք Ստացողիդ, ստուգի՛վ, մեղա՜:
Մեղա՜ գերունակ Գոգիդ Գրկանքին, անսահման մեղա՜:
Մեղա՜ աննվազ Լույսիդ վայելման, նենգո՛ղս, մեղա՜:
Մեղա՜ Ճաշակմանն անճառ Քո Կյանքի, բյո՛ւր անգամ մեղա՜:
Մեղա՜ եմ անհաս Քո Պարգևների բոլոր ձիրերին, հանապազ մեղա՜:
Մեղա՜ եմ գովյալ Մարմնիդ Աստծո, մահո՛ւ չափ մեղա՜:
Մեղա՜ պաշտելի Արյանն Արարչիդ, իսկապե՛ս, մեղա՜:

ՆԱՐԵԿ

Մաքսիմ Ոսկանյանի հանրագրից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ