19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես ձեր պատճառով ուսումս կիսատ եմ թողնում, գործերս վերցնում եմ ու գնում. ուսանողը բաց նամակով դիմել է ԿԳ նախարարին եւ վարչապետին

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներից մեկը բաց նամակով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ ներկայացնում է, որ ստիպված է 165 հազար դրամի փոխարեն վճարել 400 հազար դրամ ուսման երկրորդ կիսամյակի համար:

Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. 

«Դուք սահմանել եք օրենք, որով ես պարտավորված եմ 165.000 դրամի փոխարեն վճարել 400.000 դրամ իմ ուսման երկրորդ կիսամյակի համար:

Ես 60.000 դրամ հարկ եմ վճարում` հերիք չի՞ դա ինձ ստորացնելու համար որպես անհատ, երիտասարդ, անձ ու էս երկրի ցավոք քաղաքացի:

Ու ես միակը չեմ, որ էսօր սրա մասին իմացավ: Զանգահարում եմ նախարարություն հարցերս տալիս եմ ինձ պատասխանում են «հա դե ինչ անենք մենք»: Վարկ վերցնեմ՞, որ մուծեմ անկապ տեղը նոր օրենքով սահմանված 400.000 դրամը հա՞: Ոսկեղեն դնեմ լոմբարդ ու ճղվելով փակեմ:

Ինձ ինստիտուտը խորհուրդ ա տալիս դիմեմ օլիգարխ բարեգործի, որ իմ փոխարեն վճարի վարձերս: Էդքան խղճուկ ա՞ էս երկրի կրթական համակարգը, որ անհատը պիտի փող ուզի ուրիշից:

Անցած տարի էլ դուք ինձ սարկաստիկ պատասխաններ տվեցիք ու մերժեցիք ընդառաջել: Ասեցի լավ, էս տարի սուս ու փուս գլուխս կախ կգնամ դիպլոմս կպաշտպանեմ, որ հիմա 400.000 դրամ ես չունենամ ու ստիպված դուրս մնամ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից: Ինչի՞ համար ա իմ վրա տարածվում ձեր օրենքը, եթե ես սովորել եմ ձեր «հեղափոխությունից» առաջ:

Ես ձեր պատճառով ուսումս կիսատ եմ թողնում, գործերս վերցնում եմ ու գնում! Միայն ձեր պատճառով ու ինձ ոչ մեկ չի ընդառաջելու հիմա: Ձեզ մեկա:

Անկեղծ եմ ասում նախկին ժամանակներում իմ հետ սենց բան չի եղել:

Հնարավորություն ապրելու չեք ստեղծում մարդկանց համար ու անգամ ուսում ստանալու չեք տրամադրում»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ