21 Մարտի, Հինգշաբթի, 2019

Գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը. Շարմազանով

Без названия (1)

Ժամանակին լրագրող, իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին` խոստումներ չկատարելու և հակասական հայտարարություններ անելու մեջ, Facebook-յան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Եվս մեկ հիշեցում Գանդիից՝ Փաշինյանին

Ժամանակին լրագրող, իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին՝ խոստումներ չկատարելու և հակասական հայտարարություններ անելու մեջ։

Պարզվում է, որ դառնալով իշխանություն, Նիկոլնն այս նոմինացիայում անգերազանցելի է։

Որոշեք ինքներդ։

2017-թի աշնանը Փաշինյանը նախաձեռնում է Եվրասիական միությունից դուրս գալու լսումներ, իսկ արդեն 2018-թի մայիսին հայտարարում ճիշտ հակառակը։

2018-թի ամռանը հայտարարում է, թե կոռուպցիա չկա, իսկ 2019-թի ձմռանը ժողովուրդը Նիկոլից հակառակն է լսում։

Կոռուպցիա կա փաստորեն։

2018-թի օգոստոսին հայտարարում է, թե մարտի 1-ի դեպքերը բացահայտված են։

Բայց առ այսօր 10-ը զոհերի վերաբերյալ կոնկրետ բան չկա։

Կարմիր գծեր և տեսախցիկներ հանելու, գազի գինը էժանացնելու, ՀԱՊԿ -ում գլխավոր քարտուղար ունենալու, թռիչքային զարգացում ապահովելու ու այդ ամենին «կախարդական փայտիկով» հասնելու խոստումներն էլ Փաշինյանն այլևս չի արտասանում։

Զիմզիմովից «սերդեչնիյ պրիվետ» ուղարկելուց առաջ պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը։

Հ.Գ. Երջանկություն է, երբ այն ինչ դու ասում ես և անում, գտնվում են լիակատար ներդաշնակության մեջ։

Մահաթմա Գանդի», – գրել է Շարմազանովը։

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ