23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լավ կլինի․․․հա՞ որ․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է․ «Մի փոքրիկ թոնրատուն կա մեր շրջակայքում։ Օրուգիշեր աշխատում են սիրով, նվիրվածությամբ։ Էն թունդ օրերին, երբ մարդիկ փողոցներ էին փակում, իշխանափոխություն պահանջում, ոգևորվել էին աշխատողները՝ հա՜ բա, էս թանկացումներից կպրծնենք, «նիսիայի տետրերից կազատվենք»։ Բան է թե՝ մեկը հակառակ մի բան ասեր՝ «աչքերը հանում էին»։ Ովքեր նրանց նման չէին մտածում, ձայն չէին հանում, որ չընկնեն սևերի մեջ,  սուս ու փուս հացը առնում ու գնում էին, ասում էին էդ դուք, էդ ձեր ընտրած վարչապետը, գնացեք ու լիացեք։

Իշխանափոխության առաջին ամիսներին, երբ “օլիգարխների էին բռնում՛, ոգևորվում էին՝ դրանց փողերը մերն են, շուտով մենք էլ կարգին կապրենք։ Դեմքերը պայծառ էին, ժպիտն անպակաս։ Որ հարցնում էի՝ իրենց կյանքում ինչ որ բան փոխվե՞լ է, ասում էին համբերի, կփոխվի, տես՝ բանանը էժանացել է․․․ Բանանը դարձել էր անցագիր։

Ամիսներ անցան։ Բանանն էլ թանկացավ։ Բանանը  ջհաննամ, առաջին անհրաժեշտության մթերքների հետ հացն էլ թանկացավ։ Մռայլվել էին, նախկին ոգևորությունը չկար։ Ասում եմ՝

-Հացը թանկացավ հա՞։

– Չէ, չի թանկացել։

– Դուք չեք թանկացրե՞լ։

-Չէ,- հայացքները փախցնում են։

-Բա ո՞նց եք դիմանում։

-Մի կերպ։ Տեսնենք՝ ինչ կլինի։

Ու գիտե՞ք ինչ հասկացա։ Այս մարդիկ, որ շատերին էին համոզել, որ ամեն ինչ կէժանանա, մարդիկ «էլ նիսիայով» հաց չեն վերցնի, կկարողանան պահել իրենց ընտանիքները, հոգեբանական վատ վիճակի մեջ են ընկել։ Հիմա ի՞նչ ասեն։

-Որ թանկացնենք, բա ինչ ասենք՝ էդ մարդկանց։ Հացով էին ապրում, հիմա առնելուց խեղճ-խեղճ նայում են մեզ՝ հացը  չի թանկացել, չէ՞․․․

Դիմանում ենք, թե մինչև երբ կարանք պահենք նախկին գինը, Աստված գիտի։

Ասում ու  խոր շունչ են քաշում։

Լավ կլինի,- իրենց նախկին խոսքով սփոփում եմ։ Զարմացած նայում են՝ հա՞ որ․․․»։

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ