19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունը «անցավ» սցենար է մշակել՝ գործազուրկ կդառնա նախ 100 հոգի. Ժողովուրդ

Կառավարության կառուցվածքի շուրջ քննարկումները եւ դրանից բխող աշխատատեղերի կրճատման հարցը շարունակում են մնալ օրակարգում:

Օրաթերթի տեղեկություններով` այժմ իշխանությունները հնարավոր սցենարներ են մշակում, թե ինչպես կարող են օպտիմալացումներ կատարել, որպեսզի հնարավորինս ցավոտ չլինի պետական համակարգի աշխատակիցների համար: Եվ, ահա, թերթի տեղեկություններով` այս պահին որոշված սցենարի համաձայն` խոսքը 100 աշխատողի մասին է, որոնք օպտիմալացումից հետո կմնան առանց աշխատանք:

Միեւնույն ժամանակ, որոշում է կայացվել, որ սկզբնական շրջանում սպասարկման ոլորտի աշխատողները չեն կրճատվելու, այլ պարզապես միացվող նախարարությունների պարագայում այդ բաժինները եւս միանալու են, եւ թվաքանակն էլ կգումարվի:

Սակայն կառավարությունը նպատակ ունի գործի դնել աշխատակիցների գնահատման մեխանիզմ, եւ մի որոշ ժամանակ հետո իրենց չարդարացրածները կհեռանան համակարգից:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի յս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ