19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի իրանական այցը անհանգստացնում է որոշ շրջանակների. Փաստ

Թերթի տեղեկություններով, վարչապետի՝ առաջիկայում նախատեսված այցն Իրան այնքան էլ, մեղմ ասած, դուր չի եկել արևմտյան տերություններին, և նրանք փորձել են իրենց վերաբերմունքն արտահայտել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար,  դեսպան Պյոտր Սվիտալսկու միջոցով:

Ըստ տեղեկությունների, լեհ դիվանագետն իր հանդիպումներից մեկի ժամանակ հասկացրել է ՀՀ ղեկավարությանը, որ այդ այցն «առանձնապես ոգևորիչ չէ»: Սակայն հասկանալի է, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, այցը նախատեսված է, և վարչապետը փետրվարի 27–ին կմեկնի Թեհրան: Ըստ մեր աղբյուրների, այցն իր բնույթով այդքան էլ լավ չեն «մարսում» նաև ՀՀ իշխանությունների՝ արևմտյան արժեքներ դավանող սեկտորի ներկայացուցիչները:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ