18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Էսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են. Նիկոլ Փաշինյան

 

«Էսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են և էն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ, դրա ամենաուղիղ ապացույցն է»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրահանգելով զգոն լինել:

Սակայն, ըստ նրա, եթե այդ երևույթը կա, ապա պետք է ոչ թե 1 ամսում 1-2 նման ձերբակալություն լինի, այլ 10-20 և ավելի: Նա շեշտեց, որ իրեն չի հետաքրքրում՝ տվյալ անձը ո՞ր կուսակցության անդամ է, ի՞նչ պաշտոնի է, ի՞ր, թե՞ հարևանի ընտանիքի անդամ է. « ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ: Սա է սկզբունքը»:

Ն.Փաշինյանը նշեց, որ այս թեմաներով քննարկումեր պարբերաբար ունենում են, ուղղակի սա պետք է գիտակցել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ