25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ժողովրդին թուղթուգիր են արել, թող ինձ էլ թուղթուգիր անեն, ես էլ եմ ուզում կայֆավատ ըլնեմ» /տեսանյութ/

«Սենց ենք անելու, նենց ենք անելու, լինելու ա, էս 8 ամիս ասում ա՝ անելու ենք, տանելու ենք, բերելու ենք, բավական ա էլի: Մի բան էլ ասա՝ արել ենք: Ես այլեւս չեմ կարող ելույթներով ու ճառերով, հույսով ապրել»,-քաղաքացի Արկադի Գալստյանը բողոքի ակցիա է իրականացնում կառավարության մոտ, պահանջում է «ինչպես ողջ ժողովրդին են թուղթուգիր արել, ասում են՝ ինչ հրաշալի է կյանքը, թող ինձ էլ անեն, ուզում եմ բթանամ, որ կարողանամ ապրել»:

Քաղաքացին նշեց, որ Փաշինյանը միլիարդավոր գումարներ է ծախսում վիրտուալ բանակ պահելու համար. «Միայն քոմենթ են գրում, փչացնում, զոմբիացնում, բթացնում ժողովրդին: Սաղ վիրտուալ բանակի դնեվալնիներ են, դեբիլների հավաքածու են դարձնում քաղաքացուն: Արդարության, արդարադատության բացակայություն, որեւէ ոլորտւմ դրական փոփոխություն չկա: Որը որ պետք չի ՝ չի տեսնում, չի լսում, այլ կերպ ա ներկայացվում»: 

Henaran.am-ի դիտարկմանը, թե վարչապետը աղքատությունը գլխի՝ մտածողության հետ է  կապում, քաղաքացին արձագանքեց. «Ինքը մտածող տղա էր, դրա համար էլ հարստացավ»:

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ