19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախարարությունը փակելով ուզում են գյուղը քայքայել, որ հայ գյուղացին թողնի գնա /տեսանյութ/

Գյուղացուն հասցրած ամենուժեղ հարվածը գյուղատնտեսության նախարարությունը փակելն էր: Լրագրողների հետ հանդիպմնաը այս մասին հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Եթե Միացյալ Նահանգենրում 5 ամենաառաջատար նախարարությններից մեկը գյուղատնտեսության նախարարությունն է, թե մերոնք ինչով են մտածում արդեն պարզ չի: Եթե ՀՆԱ-ի 25 %-ից ավելին այսօր գյուղատնտեսությունն է, էդ որ խելոքն ա վերցնում փակում էդ նախարարությունը»,-ասաց Բերբերյանը:

Վերջինս մտահոգված է՝ գուցե խնդիրն այստեղ այլ է. «Գուցե ուզում են գյուղը քայքայել, որ հայ գյուղացին թողնի գնա»:

Վերջինս հիշեց ջրամբարների հետ կապված պատմությունը: Բերբերյանը զարմացած է.«Ո՞նց կարող է գյուղացու համար կառուցված ջրամբարը հայտնվել էներգետիկայի նախարարության համակարգում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ