23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ-ն պատրաստ է անցկացնել ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների խոշորամասշտաբ զորավարժությունները

Այսօր տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում 2012թ. սեպտեմբերի 15-19-ը ՀՀ տարածքում “Փոխգործակցություն-2012” համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման նպատակով ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

Բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշեց. “Սեպտեմբերի 15-19-ը Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի կունենան ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների խոշորամասշտաբ զորավարժություններ, որոնք մեզ համար ունեն կարևոր նշանակություն` հաշվի առնելով զորավարժությունների անցկացման հասարակական, քաղաքական և կոնկրետ կիրառական նշանակությունը:

Կարծում եմ, որ մինչ այժմ կատարված աշխատանքները բավարար են պատշաճ մակարդակով զորավարժությունները անցկացնելու համար, բայց, այդուհանդերձ, անհրաժեշտություն կա համադրելու Հայաստանի պետական կառավարման մարմինների աշխատանքները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ զորավարժություններում ընդգրկված են Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները”:

Այնուհետև խմբում ներգրավված ՀՀ զինված ուժերի, Պաշտպանության, Արտաքին գործերի, Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման նախարարությունների և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները հանդես եկան զորավարժության նախապատրաստման և անցկացման ուղղությամբ կատարած աշխատանքների ամփոփիչ զեկույցներով:

Նիստում արձանագրվեց, որ գերատեսչություններն իրենց մասով լիովին պատրաստ են զորավարժության անցկացումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար:

Ի լրումն մի շարք այլ միջոցառումների, զորավարժությունը կազմակերպվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության  2012թ. ծրագրի շրջանակներում:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ