29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հե՞շտ է լինել մարդասպանի մայր. բաց նամակ Ծառուկյանի տիկնոջը

83

Փետրվարի 10-ին Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացած Աբովյան քաղաքի բնակիչ 21-ամյա Ջիվան Հարությունյանի քույրը բաց նամակով դիմել է ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը կնոջը՝ Ջավահիր Ծառուկյանին: Նամակը ներկայացնում ենք ստորև. Բաց նամակ Ջավահիր Ծառուկյանին. 29.01.2019. ամսաթիվ, որ միգուցե Ձեզ համար սովորական է, բայց մի ամբողջ գերդաստանի համար հավերժ սևով ներկված:

  Այդ օրվանից լուրերում շրջանառվում է միայն Մանուկյան ազգանունը, և ես՝ լինելով Մանուկյան <<Կլանի>> ներկայացուցիչ, ինչպես լրատվամիջոցներն են շահարկում, Ձեզ մի հարց ունեմ։  Հե՞շտ է գիշերը գլուխը դնել բարձին և հանգիստ քնել՝ մտածելով, որ միգուցե Ձեր տղայի հրամանով հիմա ինչ-որ մեկը կյանքին հրաժեշտ է տալիս, իսկ պատճառը պարզ է. նա կարծում է, որ Աբովյան քաղաքը իրենն է, և բոլորը պետք է իրեն հնազանդվեն ու ենթարկվեն, հակառակ դեպքում մահն անխուսափելի է դառնում։ Նրա տված հրամաններից մեկի պատճառով եղբորս ընկերը՝ 30 ամյա Արտաշես Գևորգյանը, տեղում մահացավ, իսկ եղբայրս՝ Ջիվան Հարությունյանը, ով երեկ կդառնար 21 տարեկան, 12 օր կյանքի ու մահու կռիվ տալուց հետո նույնպես կյանքից հեռացավ:  Ի գիտություն Ձեզ և շատերի, մեր Ջիվանը մի բացառիկ լուսավոր մարդ էր, օժտված աննկարագրելի բարությամբ, մարդասիրությամբ, ջերմ ու կարեկցող բնավորությամբ և այլ կարևոր մարդկային արժանիքներով, որոնք, թերևս, կիլոմետրերով հեռու են Ձեր տղայից ու նրա շրջապատից։ Իմ այս խոսքերը կարող է փաստել յուրաքանչյուր ոք, ով գեթ մեկ անգամ շփում է ունեցել նրա հետ։ Այդ չարաբաստիկ օրն էլ նա դեպքի վայրում էր հայտնվել՝ րոպե առաջ եղբայրների կողքին լինելու ցանկությունից դրդված։

Հիմա խնդրում եմ ասեք, թե որդեկորույս ընտանիքները ինչպե՞ս են շարունակելու ապրել, իսկ Ձեր որդին ազատության մեջ իր հաճույքները վայելել։

Ի՞նչու Ձեր որդին պետք է շարունակի ապրել, իսկ իմ եղբորից մնան միայն հիշողություններ: Հե՞շտ է լինել մարդասպանի մայր՝ գիտակցելով, որ Ձեր մեղքի բաժինը մեծ է այսպիսի հրեշ մեծացնելու ու դաստիարակելու գործում, հե՞շտ է ապրել ու վայելել կյանքը՝ իմանալով, որ դուք շատերին զրկել եք կյանքից ու մարել շատ ընտանիքների օջախի լույսը։

  Ձեր մեղքի բաժինը մեծ է նաեւ նրանում, որ Ձեր որդուն շրջապատել եք անսիրտ, անհոգի արարածներով, որոնց համար մարդկային կյանք խլելը ոչ այլ ինչ է, քան առօրյա զբաղմունք։  Անհայտ է, թե ինչքան ճակատագրեր դեռ պետք է խեղաթյուրվեն ձեր ընտանիքի թեթև ձեռքով: Հույս ունեմ, որ անգամ եթե օրենքով պատիժ չկրեք ձեր մեղքերի համար, պատասխան կտաք Աստծո դատաստանի առջև։

Հ.գ. Ձեր որդուն սխալ անուն եք ընտրել. Նվերի փոխարեն պետք է Պատիժ դնեիք։  

Նարե Մանուկյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ