20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մաշինի ակները՝ 6 միլիոն

Արարատ Միրզոյանի ԱԺ նախագահ դառնալու հետեւանքով ԱԺ-ն վերածվել է Միրզոյանի շրջապատի համար  աշխատատեղերի մեծ շուկայի, գրում է Իրավունքը:  Հայտնի է, որ նա իր ընկերներին ու բարեկամներին  ակտիվորեն տեղավորում է տարբեր պաշտոնների, ինչպես, օրինակ` Սամվել Մելիքսեթյանին, որը մինչ հեղափոխությունը եղել է Անի հյուրանոցի ավտոբուսի վարորդ, այժմ նշանակել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Միաժամանակ, Արարատ Միրզոյանը շատ ուշադիր է, որ իր վերարկուն պահող լինի, կնգա գլխին անձրեւանոց բռնող լինի եւ անգամ փոխել է տվել Արա Բաբոլյանից ժառանգություն մնացած ծառայողական ավտոմեքենայի անիվները:  Ի դեպ, անիվները նոր էին, բայց Արարատ Միզոյանին դուր չեկավ, որ դրանք չինական էին, եւ նա պահանջեց, որպեսզի իր եւ իր ուղեկցող երկու մեքենաների անիվները փոխվեն ճապոնականի: Այդ քմահաճույքը ԱԺ-ի բյուջեի վրա նստեց 6 մլն դրամ: Ահա այսպիսի հեղափոխական տնտեսումներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ