19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

ԿԳ նախարարը ավելի է իջեցնում ուսուցչի առանց այն էլ իջեցված վարկանիշը

images (1)

Փորձեմ հեծանիվ չհայտնաբերել: Որտեղի՞ց պետական պաշտոնյայի պատասխանատվության ուռճացված չափի մասին միֆը, որին էլ հետևում է նրա անհամեմատ բարձր վարձատրվելու հիմնավորումը: Ստացվում է, որ պետական մանկապարտեզի, դպրոցի, բուժհաստատության աշխատողի պատասխանատվությունը խիստ ցածր է, եթե նրանք ստանում են ցածր աշխատավարձ:

Որտեղի՞ց աշխատանքի հանդեպ այս անպատասխանատու և անարդար մոտեցումը: Ոչ մի աշխատանք իր կարևորությամբ չպիտի երկրորդել մեկ այլ աշխատանքի հետ, սա ուղղակի հանցավոր մոտեցում է և սրանից էլ ծնվում է սոցիալական արդարության դեֆիցիտը: Իսկ իմ կարծիքով, պետական բարձրաստիճան պաշտոնյայի աշխատավարձը չպիտի 10-պատիկ կամ 100-պատիկ անգամ գերազանցի երկրի նվազագույն աշխատավարձին, իսկ այդ պաշտոնը ստանձնելուց առաջ տվյալ անձը պիտի հաշվետու լինի հասարակությանը, թե որտեղից իր մինչ այդ կուտակած միլիոնները, եթե դրանք առկա են, և հիմնավորի տվյալ պաշտոնում աշխատելու իր ցանկությունը:

Այսօր Երևանին մերձակա ոչ հեռավոր գյուղի բարձրագույն կրթությամբ ուսյալ քահանային «հեռավոր գյուղի անկիրթ քահանա» որակած կրթության նախարարը իր պաշտոնից բխող վարքականոնին չհետևելով ուսուցիչների համար վարքականոն է մշակել, որով և ավելի է իջեցնում ուսուցչի առանց այն էլ իջեցված վարկանիշը աշակերտների և հասարակության աչքին:

Պիտի ստեղծել մի պետություն, որի ամենապատասխանատու պոստերը և պաշտոնները զբաղեցնողները դրանով յուղոտ պատառ ձեռք բերելու որևէ հույս չունենան և իմանան, որ վարձատրվելու են նույնքան, որքան ՀՀ պետական ապարարտի այլ աշխատողներ: Միայն այս դեպքում մենք իսկապես պետականամետ և պետականաշեն պաշտոնավարողներ կունենանք, որոնց կհետաքրքրի աշխատանքի լրջությունը, ոչ թե վարձատրությունը: Եթե այդպես լիներ, այսօր ԱԺ չէին մտնի պատեհապաշտներ, որոնք յուղոտ կերակրատաշտակից օգտվելու ցանկությունը հիմնավորում են «պատրաստ եմ ծառայել երկրիս» կարգախոսով:

Արաքս Պողոսյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ