29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Իսկանդեր» ունենք, բայց չունենք հրետանային հետախուզություն, որը թույլ կտա Ադրբեջանի ԶՈՒ տարածքում թիրախները հայտնաբերել

Ռազմական հարցերով փորձագետ Վան Համբարձումյանը կարծում է, որ ՀՀ-ի կողմից Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելը հակամարտության կողմ հանդիսացող որոշ երկրների եւ Սիրիայի իսլամիստների շրջանում ընկալվում է որպես թշնամական գործողություն, որովհետեւ Ռուսաստանի աջակցությամբ է իրականացվում: «Սիրիայի հայկական համայնքը չեզոք դիրքում էր, նրան որեւէ մեկը չէր «կպնում», իսկ հիմա ընկալվում է որպես Սիրիայի կառավարության աջակից: Հալեպի վրա մեծ գրոհ է պատրաստվում: Իսլամիստական մեծ խմբավորումները պատրաստվում են գրոհի, որի ժամանակ, մեծ հավանականությամբ, քիմիական զենք են օգտագործելու: Զոռով գրավում են միջազգային ահաբեկիչների ուշադրությո՞ւնը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հարցադրում արեց Վան Համբարձումյանը:

Նա հիշեցրեց, որ եվրոպական մի շարք երկրներում ահաբեկչական գործողությունների շղթա սկսվեց այն բանից հետո, երբ վերջիններս միացան ահաբեկիչների հակազդման գործողություններին՝ ներգրավվելով զինված հակամարտության մեջ: Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, որ ՀՀ-ն 2019-20թթ. մտադիր է Ռուսաստանից «Սու-30» կործանիչներ գնել, փորձագետը համոզմունք հայտնեց, որ ավելի ճիշտ կլիներ ցամաքային հեռահար զինատեսակներ ձեռք բերել. «Ասում են՝ «Իսկանդեր» ունենք, բայց չունենք հրետանային հետախուզություն, որը թույլ կտա Ադրբեջանի ԶՈՒ տարածքում թիրախները հայտնաբերել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ