29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Դեմ ենք ՀԱԿ-ի առաջարկին. ԼՀ ղեկավար

Marukhyan

«Մենք հարգում ենք ՀԱԿ-ի մոտեցումը, բայց հետ գնալը կիսանախագահական կառավարման համակարգի, չենք պաշտպանում, քանի որ ՀՀ-ն անցել է ավելի ժողովրդավարական համակարգի, ու նորից կիսանախագահականին գնալը ես համարում եմ հետընթաց», -այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության  ղեկավար Էդմոն Մարուքյանը

Նա նշեց, թե խորհրդարանական կառավարման համակարգի ողջ էությունը դեռ «չհամտեսած» նորից հետ գնալը` ճիշտ չէ:

«Մենք պետք է առաջ գնանք, առաջ շարժվենք, նաև ներկայիսսուպերվարչապետական խեղաթյուրված համակարգից ազատվենք ու առաջ շարժվենք: Մենք եվրոպական կառավարման կողմնակից ենք ու դա շարունակում ենք պնդել: դեռևս ամբողջությամբ ապահովված չէ և պետք  է գնալ այդ ուղղությամբ, այլ ոչ թե նորից հետ քայլ կատարել»:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ ու շեշտել` մեկ տարվա ընթացքում իրականացնել Սահմանադրական հանրաքվե:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ