20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փաշինյանն ասում է՝ Մարտի մեկի գործը բացահայտված է, տո լուրջ ես ասո՞ւմ /տեսանյութ/

«Սա ուղիղ «վենդետա» է, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը երդվում էր, որ վենդետա չի լինելու»,-լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գրող-հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը:

«Փաշինյանն ասում է, թե Մարտի մեկի գործը բացահայտված է, տո լուրջ ես ասո՞ւմ: Եթե բացահայտված է, Աղվանն (նկատի ունի ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, 2004-2013թթ. ՀՀ գլխավոր դատախազ) ինչո՞ւ է դրսում, ինչո՞ւ նրա մասին ծպտուն չկա, այդ նա էր ստորագրում մեր կալանքները: Հիմա ո՞ւր է Աղվան Գառնիկիչը, որը 135 հոգու լցրեց բանտախցերը, իսկ դու փախար, բա մենք ինչո՞ւ նստեցինք ստից տեղը: Դու բարեհաջող փախար: Դեռ չեմ ասում՝ ինչպե՞ս փախար: Դա այնպես չի եղել, ինչպես պատմում ես»,-խոսքն ուղղելով վարչապետին՝ հայտարարեց Գուրգեն Եղիազարյանը:

Նա, սակայն, այդպես էլ չմանրամասնեց, թե ինչ ի նկատի ուներ, երբ ասում էր, որ Մարտի մեկի դեպքերի ժամանակ Փաշինյանն այնպես չի ընդհատակ անցել, ինչպես ներկայացնում է:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ