29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր Սահմանադրությունը`քաղաքական օրակարգի առաջնահերթություն. Քաղաքական լիգա

sfd-7

«Քաղաքական լիգայի» նախաձեռնողներից Մամուլի ազգային ակումբի ղեկավար, լրագրող Նարինե Մկրտչյանը հաղորդել է, որ փետրվարի 17-ին կայացել է «Քաղաքական լիգայի» հավաք-հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Լիգայի գործունեության մի շարք սկզբունքներ, ինչպես նաեւ սահմանվել են Հայաստանի քաղաքական օրակարգի կարեւոր խնդիրների առաջնահերթությունները: 

«Քննարկման արդյունքում մասնակիցները հանգեցին այն եզրակացության, որ ՀՀ քաղաքական օրակարգի առաջնային խնդիրը նոր Սահմանադրության ընդունումն  է, որը պետք է ապահովի կառավարման մոդելի վերանայումը, իշխանությունների տարանջատման սկզբունքի պահպանումը, ժողովրդավարական ազատությունների ապահովումը եւ արդյունավետ, արդարացի կառավարումը:

Քաղաքական Լիգայի հավաքի ընթացքում մասնակիցներին տեղեկություն տրվեց ԱՄՆ Ազգային ժողովրդավարական իսնտիտուտի (NDI) գրասենյակի  ներկայացուցչի հետ հանդիպման  մասին:

Որոշում կայացվեց «Քաղաքական լիգայի» շրջանակներում ձեւավորել Քաղաքական քննարկումների ակումբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ