19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

«Նիկոլի ասած խնամի-ծանոթ-բարեկամը իր ասածների մաման լացացրել ա արդեն» /տեսանյութ/

ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի որդին` 23-ամյա Հարություն Մաշադյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ: Հանրային քննադատության արժանացած այս հարցը հուզում է նաեւ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանին: Վերջինս լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ քսաներեք տարեկան տղայի՝ Երևանի կայազորի դատախազ նշանակումը սենսացիա է, չնայած որ նման դեպքերը մեզ համար արդեն դառնում են օրինաչափ :

Այն որ Մաշադյանը միլիոնատեր է, ինչ-որ տեղ արդարացված է, հաշվի առնելով վերջինիս հոր ունեցվածքը. «Մենք գիտենք, թե Ռաֆիկ Մաշադյանը ոնց ա էդքան հարստություն ձեռք բերել: Քսաներեք տարեկան հասակում դատախազ դառնալը, փաստորեն, օրենքով արդարացված է, այսինքն՝ եթե երեխան տասնութ տարեկանում ավարտեր համալասարանը, կարող էր այդ տարիքո՞ւմ էլ դատախազ նշանակվեր»: 

«Ժող ջանը, հպարտ քաղաքացու մի հատվածը ձայն տվեց Նիկոլին, հո կրակը չընկա՞նք ազգովի: Քսաներեք տարեկան երիտասարդը, որ ընդհանրապես գաղափար չունի՝ ինչ բան է կյանքը, և նրան փորձություն է հարկավոր, մարդկանց բախտի հետ է խաղալու վաղը մյուս օրը: Մաշադյանը Աննա Հակոբյանի մորքուրի թոռն ա գալիս, հո կրակը չե՞նք ընկել ձեր ձեռքը»,-Եղիազարյանը հավելեց՝ հպարտ քաղաքացին մի օր կզզվի այս ամեն ինչից:

«Նիկոլի ասած խնամի-ծանոթ-բարեկամը իր ասածների մաման լացացրել ա արդեն: Ինչի համար ինքը մեղադրում էր Սերժին, էսօր ինքն ա անում»,-ասաց :

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ