25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սեւերը անցել են գործի. Ուրցաձորում քեֆ-ուրախություն է, «Իմ քայլը» պարտվեց /տեսանյութ/

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ՏԻՄ ընտրություններում հաղթել է համայնքի նախկին ղեկավար, 2018 թվականի հոկտեմբերին բողոքի ակցիաներից հետո հրաժարական տված Ռաֆիկ Անդրեասյանը:

ԿԸՀ-ի տվյալներով՝ նա 911 ձայն է հավաքել:  Հիմնական մրցակիցը եղել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը, որն ստացել է 744 ձայն: Իշխող «Իմ քայլը» դաշինքը նրան էր աջակցում։

Գյուղապետ դառնալու համար պայքարում էր 5 թեկնածու. Անդրանիկ Կարապետյանն ստացել է 108, Անդրանիկ Մխիթարյանը՝ 37, Սամվել Սիմոնյանը՝ 386 ձայն: 

Ռաֆիկ Անդրեասյանը հոկտեմբերին՝ բողոքի ցույցերից հետո, հրաժարական էր տվել:  Նրան հրաժարական տալու կոչ էր արել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, իսկ պետական վերահսկողության պետ Դավիթ Սանասարյանն այդ առիթով այցելել էր գյուղ։ Ուրցաձորցիները կատակում են, թե այսուհետ դուխովը ոչ թե «Իմ քայլն», այլ հաղթող գյուղապետի կողմնակիցներն են: Ասում են`իրենք սկսեցին սեւ ու սպիտակի բաժանել, հիմա թող տեսնեն`սեւերը անցել են գործի:  

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ