29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Պատասխան տալու ժամանակը. Փաստ

default

«Փաստ» թերթը գրում է. «Հետընտրական Հայաստանի գաղջ քաղաքական դինամիկան ընդհատվեց Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկմամբ: Մի քանի օր տեւած եւ նախօրեին ավարտված բուռն քննարկումը մեզ վերադարձրեց անցյալ տարվա երկրորդ կես: Նիկոլ Փաշինյանը իր ամպլուային վերադարձավ, որին գուցե կարոտել էր թե՛ ինքը, թե՛ նրա լսարանը: Չկային միայն հանրապետականները: Ներկա չէին ֆիզիկապես, բայց հոգեպես այնտեղ էին ` իշխանության ելույթներում, նոր ընդդիմությանը վերագրվող քննադատություններում:

Ինչեւէ: Հերթական շոուն ավարտվեց, ու հիմա նորից սկսվում է ժամանակավոր դադար: Ենթադրվում է, որ տնտեսական հեղափոխության մասին խոսելուց հետո, այդ հեղափոխական ծրագիրը հաստատելուց հետո կառավարությունն այժմ ողջ թափով պետք է լծվի դրա իրագործմանը: Ու հենց այստեղ է, որ գուցեեւ հասարակական որոշակի շերտերի համար դիտարժան շոուն ավարտվ ում է , սկսվում է արդյունքների գնահատման փուլը: 

Նախորդ ամիսները արդյունքների առումով հուսադրող չեն եղել` անկախ անընդհատ մեջբերվող վիճակագրական այս կամ այն տվյալներից: Այդ արդյունավետությունը հանրային տրամադրություններում չի արտահայտվում: Արդյունքների բացակայությունն, իհարկե, կարելի է միառժամանակ փոխարինել թշնամու որոնումներով, թշնամիներին ջախջախելով ու այդ ամենի շուրջ իշխանություն–ժողովուրդ կոնսոլիդացիան ապահովելով: Բայց այս պրոցեսը կարող է միայն հետաձգել արդյունքների գնահատումը, չեղարկել չի կարող:

Ի վերջո, ցանկացած շոու կարող է հոգնեցնել: Սա` զուտ տեխնիկապես: Հետո էլ հեղափոխությունը չի եղել հանուն շոուների: Նախկինում էլ կային այդ շոուները: Հեղափոխությունը եղել է հանուն արդյունքների: Այնպես որ, այժմ արդյունքներ գրանցելու ժամանակն է: Այդ արդյունքները հասարակությունը պահանջելու է ոչ թե «չարախնդացող» ընդդիմությունից, ոչ թե Լեւոն Տեր–Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից, ոչ էլ, առավել եւս Աշոտյանից կամ բազմաչարչար Սաշիկ Սարգսյանից, այլ իշխանությունից: Ներկա իշխանությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ