18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սա արդեն լրջագույն սպառնալիք է ներքին անվտանգության համար. Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Russai Today» հեռուստաընկերության կողմից հրապարակված սկանդալային տեսանյութը կարծես թե լայն արձագանք չգտավ ներհայաստանյան քաղաքական և հասարակական շրջանակներում:

ՀՀ իշխանությունների կողմից որևէ արձագանք այս տեսանյութի հետ կապված դեռ չի հնչել (կամ՝ ես ինչ-որ բան բաց եմ թողել), ինչն առվազն տարակուսանք է առաջացնում:

Այս խնդիրն ունի անկյունաքարային նշանակություն առնվազն 2 հարթության վրա` արտաքին քաղաքական և ներքին քաղաքական:

Կարծում եմ, կարիք չկա բացատրելու, թե ինչ կարևորություն ունի Ռուսաստանի համար «գունավոր հեղափոխությունների» ֆենոմենը և ինչ նյարդային են արձագանքում այս ֆենոմենին Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ-պետությունների իշխանությունները:

Հրապարակված տեսանյութը առիթ տվեց Ռուսաստանի կենտրոնական հեռուստաընկերության եթերում Հայաստանին մեղադրելու նախկին ԽՍՀՄ պետություններում «գունավոր հեղափոխություններ» նախապատրաստելու մեջ` ԱՄՆ կոնգրեսի ֆինանսավորմամբ, ինչը շատ լուրջ մեղադրանք է և պահանջում է ՀՀ իշխանությունների օպերատիվ արձագանքը:

Եթե Հայաստանի քաղաքական իշխանություններին չհաջողվի փարատել Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ-պետությունների կասկածները, ապա կծագեն անվտանգային բնույթի լրջագույն խնդիրներ: Կասկածներ կան, որ այդ թրեինինգին մասնակցում էին նաև ԱԺ իշխանության խմբակցության պատգամավորներ, ինչն ավելի է սրում իրավիճակը:

Երկրորդ հարթությունը դա անցած տարվա ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ ձևավորվող կասկածներն են, որ այն նախապատրաստվել է որևէ այլ պետությունում, իսկ ակտիվիստներն անցել են համապատասխան վերապատրաստում: Հայկական «հեղափոխության» առաջնորդներն անդադար կրկնում էին գործընթացի արտաքին քաղաքական ուղղության բացակայության մասին, սակայն այս տեսանյութը լուրջ կասկածի տակ է դրում այս հայտարարությունը:

Սա արդեն լրջագույն սպառնալիք է ներքին անվտանգության համար, և իշխանությունը պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները այդ կասկածները փարատելու համար»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ