16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Տիգրան Մուկուչյանի զեկույցը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց հաղորդում դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ԿԸՀ գործունեության վերաբերյալ:

ԿԸՀ նախագահի ներկայացմամբ, հանձնաժողովը արտահերթ ընտրությունների նախապատրաստական գործողություններն իրականացրել է խիստ սեղմ ժամկետներում: Օրինակ՝ 12 օրում ընտրական գործընթացի 16 հազարից ավելի կազմակերպիչ է վերապատրաստվել:

Մուկուչյանի զեկուցմամբ, Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ ընտրակաշառքի վերաբերյալ 83 բիլբորդ է տեղադրվել ամբողջ հանրապետության տարածքում, ԿԸՀ պաշտոնական կայքում, ինչպես նաև բոլոր ընտրատեղամասերում փակցվել են պաստառներ:

Ընտրական գործընթացի ժամկետների խախտում, ըստ ԿԸՀ նախագահի, տեղի չի ունեցել:

Քվեարկությունից առաջ, ինչպես նաև քվեարկության ընթացքում միջազգային ու տեղական բոլոր դիտորդները, Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ, «լիարժեք հետևել» են նախընտրական ու ընտրական գործընթացին:

57 ընտրատեղամասերում վերահաշվարկ է կատարվել և դրանց հիմնական մասում փոփոխություններ չեն գրանցվել:

«Գործընթացը կազմակերպվել է հրապարակային, մասնակից են եղել դիտորդներ, կուսակցությունների ներկայացուցիչներ», – հավելեց Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահը, որը նախկին իշխանությունների տարիներին էլ այս պաշտոնն էր զբաղեցնում, հայտարարեց, որ նախորդ բոլոր ընտրություններում դատական կարգով վիճարկվել են համապետական ընտրությունների արդյունքները, սակայն այս ընտրություններում նման դեպք չի եղել:

«Առաջին անգամ Սահմանադրական դատարան որևէ վիճարկում տեղի չունեցավ: Սա իրականում բավականին ձեռքբերում է ընտրությունների արդյունքների հետ կապված, սա նաև ընտրությունների թափանցիկ ու հրապարակային կազմակերպման պատճառ է», – հայտարարեց Մուկուչյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ