21 Մայիսի, Երեքշաբթի, 2019

Ինչու Փաշինյանը չի բարձրացնում թոշակները. Իրատես

MHM12878-copy

«Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում օլիգարխի եկամուտը ավելի կարևոր է, քան պետական եկամուտը, Հայաստանի Հանրապետությունում շոշափելիորեն թոշակ չի ավելանա, 300, 500, 1000 դրամով՝ գուցե, բայց պրոբլեմն այն է, որ այսօր Սերժ Սարգսյանի և նրա կլանի եկամուտներն ավելի կարևոր են համարվում»։

Մեջբերումը Նիկոլ Փաշինյանի՝ 2016 թ. սեպտեմբերի 18-ի խոսքից է: Թվում է` դրանց հեղինակը, որն արդեն պետության ղեկավար է, թոշակները պետք է բարձրացրած լիներ նվազագույնը մի քանի անգամ: Ինչու՞: Նախ, ինչպես գիտենք, Փաշինյանը Հայաստանի քաղաքացիների վատ վիճակի անմիջական պատասխանատու է համարում Սերժ Սարգսյանին ու նրա մերձավորներին: Հիմա Սերժ Սարգսյանը չկա, նրա մերձավորներն էլ չեն կարող թալանել պետբյուջեն, ինչպես պնդում էր Փաշինյանը: Վերջին ամիսներին նախկին հանրապետականները գրավներով ու պետությանը հանձնած գումարներով բավականին հարստացրել են բյուջեն, ինչն էլ թոշակների բարձրացման լավ խթան է:

Բայց օրեր առաջ վարչապետ Փաշինյանը մի հայտարարություն արեց, որը, մեղմ ասած, հակասում է ընդդիմադիր Փաշինյանի հայտարարություններին. «Հայաստանում թոշակը 1000 դրամ բարձրացնելու համար անհրաժեշտ է 6 մլրդ դրամ, հետևաբար 5000 դրամով բարձրացնելու համար անհրաժեշտ է 30 մլրդ դրամ: Մենք պետք է մի կողմից ստվերային տնտեսության դեմ պայքարենք, մյուս կողմից տնտեսական որոշակի աճ ապահովենք, որպեսզի այդ խնդիրը կարողանանք լուծել:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ