24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սգո սերվիս» դեմքերով և ձայնով այստեղից ելույթ եք ունենում. Էդգար Առաքելյանը՝ ընդդիմադիր գործընկերներին

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Էդգար Առաքելյանին ընդդիմադիր գործընկերների դեմքերը սգո սրահ են հիշեցնում:

Պատգամավորն իր ելույթի առաջին մասը հատկացրեց հեղափոխության օրերը հիշելուն՝ նշելով, թե գործընկերներից ով ինչ էր այդտեղ անում, մասնավորապես, Առաքելյանը հպարտությամբ հիշեց ԱԺ ներկա նախագահ Արարատ Միրզոյանի կողմից անկախության ջահը վառելուն, որից հետո հիշատակեց ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի անունը, ով այդ ժամանակ «Ելք» խմբակցության քարտուղարն էր և փողկապով փակել էր քիթը, որ այդ օդը չշնչի:

«Այսօր վարչապետը, ըստ էության, մեկնարկ է տալիս մեկ այլ տնտեսական հեղափոխության և այդ երազանքի ջահն է այստեղ վառում իր ելույթով, և մենք նորից տեսնում ենք նույն վարքագիծը՝ չհավատալ, փորձել կասկածի տակ դնել, ներողություն արտահայտության՝ «սգո սերվիս» դեմքերով և ձայնով այստեղից ելույթ ունենալ ու պահանջել, թվեր, չափելիություն, գործիքակազմ, մեխանիզմներ…», – ասաց պատգամավորը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ