18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ստեղծվում է մի աջաբսանդալ, որը ոչ մի կերպ չի կարող աշխատել. Ժամանակ

Կառավարությունը վերջապես ներկայացրել է Կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի նախնական տարբերակը:

Ըստ այդ փոփոխությունների՝ կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետներից և 12 նախարարներից:

Ինչպես և ենթադրվում էր, սպորտի և մշակույթի նախարարությունները միավորում են գիտության և կրթության նախարարության հետ, և նախարարությունը կոչվելու է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Էապես ընդլայնվելու են տարածքային կառավարման նախարարության լիազորությունները և նրան է միավորվում էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, ինչպես նաև կապն ու տրանսպորտը, նաև ջրային պետական  կոմիտեն:

Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը մնում է միայն տեղեկատվական տեխնոլոգիաները, և այն այսուհետ կոչվելու է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն: Էկոնոմիկայի նախարարությանն է միացվում գյուղատնտեսության նախարարությունը:  Բնապահպանության նախարարությունը վերանվանվում է շրջակա միջավայրի, իսկ սփյուռքի նախարարության փոխարեն, ստեղծվում է վարչապետին կից սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:

Մի խոսքով, ստեղծվում է մի աջաբսանդալ, որը ոչ մի կերպ չի կարող աշխատել ու ավելացնել կառավարության գործունեության արդյունավետությունը, բայց այս դեպքում կարևորը արդյունքը չէ, այլ պրոցեսը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ