25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԺ-ն շարունակում է քննարկել կառավարության ծրագիրը /Ուղիղ/

Խորհրդարանը շարունակում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը, որը գումարվել է ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը քննարկելու նպատակով: 

Կառավարության ծրագիրը ներկայացնելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ  ՀՀ կառավարության ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը:  

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տնտեսական հեղափոխության ծրագիր չի ներկայացրել: Եթե չփոխվի, ըստ նրա՝ ԲՀԿ-ն կողմ քվեարկել չի կարող:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր, որ խմբակցության դիրքորոշումը կարտահայտեն խմբակցության անունից ելույթով, միևնույն ժամանակ ասել էր, որ ծրագիրը կոնկրետ չէ և չի պատասխանում «ինչպես» հարցին:

 ՀՀ կառավարության ծրագրի քննարկումից և հաստատումից հետո, ԱԺ քննարկման կներկայացվի Կառավարության կառուցվածքի փոփոխության ամսին օրենքի նախագիծը, որը ենթադրում է, որ 17 նախարարությունների փոխարեն կլինեն 12-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ