23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության խնդիրների քննարկումները որևէ մեկի մենաշնորհը չեն. Արմեն Աշոտյանը`Դավիթ Տոնոյանին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արձագանքելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այսօրվա հայտարարությանը՝ ընդգծում եմ, որ՝

  1. Հայաստանի իշխանություններն ամբողջական պատասխանատվություն են կրում Հայաստանի և Արցախի անվտանգային քաղաքականության համար:
  2. Եթե մեր պետական շահերը պահանջում են որևէ նոր կոնկրետ գործողություններ, ապա այդ գործողությունների որոշման և իրականացման պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են:
  3. Ցանկացած որոշում և գործողություն պետք է իրականացվի Հայաստանի Սահմանադրության և օրենքների խստագույն պահպանմամբ:
  4. Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության խնդիրների քննարկումները որևէ մեկի մենաշնորհը չեն: Նման հարցերում հարկավոր է ականջալուր լինել սրտացավ մասնագիտական կարծիքներին՝ անկախ քաղաքական ուժերի ընթացիկ դիրքավորումից:
  5. Ես և իմ կուսակցական ընկերները շարունակելու ենք մեր գիտելիքը, փորձը և հնարավորությունները ծառայեցնել Հայաստանին և Արցախին»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ